«Ռեալ Մադրիդը», «Մանչեստեր Սիթին» և
«Յուվենտուսը» պայքարում են «Ֆիորենտինայի» պերուացի պաշտպան Խուան Մանուել Վարգասին ձեռք բերելու համար: Այս մասին
հաղորդում է իտալական «La Gazzetta dello Sport»-ը:
Այսպիսով Վարգասի անունը կարող ենք միավորել հետևյալ խաղացողների անունների հետ, որոնց նկատմամբ «Ռեալի» ղեկավարները
անտարբեր չեն` Պատրիս Էվրա(«Մանչեստեր Յունայթեդ»), Կոլարով («Լացիո»),
Կլիշի («Արսենալ»), Անդրե Սանտոս («Ֆեներբախչե»), Ֆիլիպե Լուիս («Դեպորտիվո»),
Դավիթ Լուիս («Բենֆիկա»), Էշլի Քոուլ(«Չելսի») և այլն:
«Մանուշակների» ղեկավարները Վարգասի համար
պահանջում են 25 միլիոն եվրո:
Համաձայն վերոհիշյալ իտալական պարբերականի` «Ռեալը» առաջինն է
առաջարկություն արել «Ֆիորենտինային», բայց առայժմ իտալական կողմը լռում է:
Ասվում է նաև, որ տակավին վերջերս իտալական «Յուվենտուսը» նույնպես
առաջրկություն է արել «Մանուշակներին»:
«La Gazzetta dello Sport»-ը նշում է, որ փետրվարի 6-ին կայացած
«Ֆիորենտինայի» և «Յուվենտուսի» միջև հանդիպումից հետո «Յուվեի»
ներկայացուցոիչ Բետտեգան հանդիպոել է հենց խաղացողի հետ և քննարկել է
հնարավոր մի քանի տարբերակներ:
Վարգասի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Ինտերը» և
անգլիական «Մանչեստեր Սիթին»: |