Շաբաթ, 21.09.2019, 16:08
90ftball.d.am
 
.
Մենյու
Մինի-չատ
Օրվա նկար
Նոր կայք
Որոնում
Գլխավոր » 2010 » Մարտ » 19
Արմանը ցանկանում է խաղալ միայն Արսենալում

Անգլիական «Արսենալի» Ֆրանսիացի պաշտպան Արման Տրաորեն հերքել է տեղեկություններն այն մասին, որ պատրաստվում է հեռանալ անգլիական ակումբից։

«Ես լիովին նվիրված եմ «Արսենալին»։ Մենք հոյակապ մարզիչ ունենք, շատ լավ ֆուտբոլիստներ։ Ես աշխատելու եմ ամեն օր, որպեսզի հիմնական կազմում տեղ ունենամ։ Դա իմ երազանքն է։

Գաել Կլիշիի հետ մրցակցելը այնքան էլ հեշտ չէ, քանի որ նա ստաբիլ հանդես է գալիս նույն բարձր մակարդակով։ Բայց ես գիտեմ, թե որ պարագայում կոնկրետ պետք է բարելավեմ խաղը։ Հուսամ, որ ինձ կհաջողվի հիմնական կազմի ֆուտբոլիստ դառնալ։ Ամեն դեպքում, ես կանեմ ամեն հնարավորը», -Տրաորեի խոսքերը մեջբերում է «Արսենալի» պաշտոնական կայքը։

Категория: Նորություններ | Просмотров: 641 | Добавил: ԱՐԹՈՒՐ | Дата: 19.03.2010 | Комментарии (0)

Չեմպիոնների Լիգա. Վիճակահանությունը կայացավ

Քիչ առաջ ավարտվեց Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը։

Վիճակահանության արդյունքում եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի այս փուլում միմյանց դեմ կմրցեն՝

Լիոն - Բորդո

Բավարիա - Մանչեսթեր Յունայթեդ

Արսենալ - Բարսելոնա

ԲԿՄԱ - Ինտեր

Առաջին հանդիպումները կկայանան մարտի 30-ին ու 31-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 6-ին ու 7-ին։

Категория: Նորություններ | Просмотров: 597 | Добавил: ԱՐԹՈՒՐ | Дата: 19.03.2010 | Комментарии (1)

Եվրոպայի Լիգա. 1/4-ի զույգերը հայտնի են
Քիչ առաջ շվեյցարական Նյոնում կայացավ նաև Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ այս փուլում կմրցեն՝

Ֆուլհեմ - Վոլֆսբուրգ

Համբուրգ - Ստանդարտ

Վալենսիա - Ատլետիկո Մադրիդ

Բենֆիկա - Լիվերպուլ։

1/4-ի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 1-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց, ապրիլի 8-ին։
Категория: Նորություններ | Просмотров: 661 | Добавил: ԱՐԹՈՒՐ | Дата: 19.03.2010 | Комментарии (0)

Просмотров: 473 | Добавил: ԱՐԹՈՒՐ | Дата: 19.03.2010 | Комментарии (1)

Block title

Матчцентр


Юнайтед 4 - 0 Астон Вилла
(Премьер-Лига)
15 апреля в 19:00

Календарь предстоящих встреч

Մեր Հարցումը
Ում կուզեյիք տեսնել Ռեալ Մադրիդի կազմում?
Всего ответов: 61

Ժամը

Ստատիստիկա

Այժմ օնլայն են 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0




Ով է մեզ այսօր այցելել

Գասպարյան Արթուր - 90football.do.am 2019