Մյունխենի «Բավարիայի»
պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը կոչ է արել իր ակումբին փորձել թիմում
պահպանել ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին, տեղեկցնում է իսպանական
Marca պարբերականը:
Հիշեցնենք, որ Ռիբերին խոսք է տվել
հստակ պատասխան տալ իր ապագայի վերաբերյալ մարտ-ապրիլ ամիսներին:
«Ռիբերին յուրահատուկ ֆուտբոլիստ
է: Վերջին ամիսներին նա չէր ցուցադրում այն խաղը, որը նրանից սպասում են,
սակայն նա մինչև հիմա կարող է հսկայական օգուտ տալ «Բավարիային»: Ես
խորհուրդ եմ տալիս ակումբի ղեկավարությանը ցանկացած գնով պահպանել նրան
թիմում»,- սաել է Բեկենբաուերը:
|