|
Գլխավոր » 2010 » Մարտ » 16
Լոնդոնի «Արսենալի» և Ռուսաստանի
հավաքականի ֆուտբոլիստը Լոնդոնում թեթև ավտովթարի է ենթարկվել. «Պատահարից
հետո թեթևակի տուժել է միջադեպի երկրորդ մասնակցի մեքենան, մի փոքր ավելի
իմ մեքենայի դիմացի հատվածը: Խնդրի լուծման համար մենք ծախսեցինք մոտ հինգ
րոպե. փոխանակեցինք մեր տվյալները և բաժանվեցինք»,- պատմել է Արշավինը իր
կայքում:
|
«Յուվենտուսը» մտադիր է
ձեռք բերել «Արսենալի» ավագ Սեսկ Ֆաբրեգասին: Ինչպես հաղորդում է
Tuttosport-ը «Ծեր սենյորայի» ղեկավարությունը մտադիր է իսպանացուն ձեռք
բերելու շնորհիվ նվազեցնել ակումբի ֆանատների զայրույթը, որոնք դժգոհ էին
այս մրցաշրջանում թուրինյան ակումբի ելույթներից: Նաև նշվում է, որ առաջիկա
ամառանը «Յուվեն» պատրաստ է կլորիկ գումար վճարել իր մտադրությունն
իրականացնելու համար:
|
Մյունխենի «Բավարիայի»
պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը կոչ է արել իր ակումբին փորձել թիմում
պահպանել ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին, տեղեկցնում է իսպանական
Marca պարբերականը:
Հիշեցնենք, որ Ռիբերին խոսք է տվել
հստակ պատասխան տալ իր ապագայի վերաբերյալ մարտ-ապրիլ ամիսներին:
«Ռիբերին յուրահատուկ ֆուտբոլիստ
է: Վերջին ամիսներին նա չէր ցուցադրում այն խաղը, որը նրանից սպասում են,
սակայն նա մինչև հիմա կարող է հսկայական օգուտ տալ «Բավարիային»: Ես
խորհուրդ եմ տալիս ակումբի ղեկավարությանը ցանկացած գնով պահպանել նրան
թիմում»,- սաել է Բեկենբաուերը:
|
Իտալական «Ինտերի» հարձակվող
Մարիո Բալոտելին կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի
պատասխան հանդիպումը «Չելսիի» հետ։
Խոսքը գնում է ոչ թե վերջինիս
վնասվածքի, այլ նրա ու ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոյի միջև ծագած
տարաձայնությունների մասին, հայտնում է Sky Sport Italia-ն։
Չճշտված
տեղեկություններով, նախորդ շաբաթ մարզիչը խնդրել է Բալոտելիին մասնակցել
ևս մեկ լրացուցիչ մարզման, բայց վերջինս հրաժարվել է։
Իտալական
լրատվամիջոցները հայտնում եմ, այսօր Բալոտելին բոլորից շուտ է հեռացել
«Ինտերի» մարզաբազայից։ Այսպիսով, հնարավոր է, որ ֆուտբոլիստը չմեկնի թիմի
հետ Լոնդոն։
Նշենք սակայն, որ «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին
հայտարարել է, որ ոչ մի տեղեկություն չունի Բալոտելիի ու Մուրինյոյի
...
Մանրամասն
|
Լիվերպուլի» ավագ Ստիվեն Ջերարդը կարող է
որակազրկվել երեք խաղով՝ «Պորտսմուտի» կիսապաշտպան Մայքլ Բրաունի դեմքին
երեկ կայացած խաղում հարվածելու համար։
Պատահարը տեղի է ունեցել
Անգլիայի առաջնության 30-րդ տուրում։
Հանդիպման մրցավար Ստյուարտ
Օտուելը այդ դրվագում սահմանափակվեց միայն բանավոր զգուշացմամբ, բայց
Անգլիայի ֆուտբոլային ասոցացիան պատրաստվում է հետաքննել տեղի ունեցածը,
որպեսզի բացահայտել, արդյո՞ք Օտուելը տեսել է Ջերարդի արմունկով հարվածը,
թե ոչ։
Ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը հուսով է, որ
կիսապաշտպանը կկարողանա խուսափել որակազրկումից։
«Ես դրվագը չեմ
տեսել, բայց ես հարցրի Ստիվենին, թե ինչ է տեղի ունեցել։ Կարծում եմ,
Ջերարդը մտորելո
...
Մանրամասն
|
Այսօր և վաղը կկայանան Չեմպիոնների Լիգայի
1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները, որոնք կորոշեն եվրոպական
ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի մասնակիցներին։ «Արսենալը»,
«Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Օլիմպիկը» արդեն ապահովագրել են
իրենց տեղերը հաջորդ փուլում, այդ իսկ պատճառով կարող են մի փոքր թուլանալ և
սպասել 1/4-ի վիճակահանությանը։ Վերջին չորս ուղեգրի համար կպայքարեն
թիմեր Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և
Հունաստանից։
«Չելսի» - «Ինտեր» (առաջին խաղը` 1։2)
Երեքշաբթի
իտալական թիմը Լոնդոնում կփորձի պահպանել առաջին խաղում ձեռք բերած
առավելությունը։ Այս հանդիպումն է՛լ ավելի է հետաքրքրացնում այն
հանգամանքը, որ Ժոզե Մուրինյոն վերադառնում է ժամանակ
...
Մանրամասն
|
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան
Ջո Քոուլը իր կարծիքն է հայտնել՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի
«Ինտերի» հետ հանդիպումից առաջ։
«1։2 հաշիվը հյուրընկալվելիս,
թերևս, ամենահարմար պարտությունն է, եթե այդպես կարելի է ասել։ Մեր միակ
գոլը մեծ նշանակություն ունի։
«Ինտերը» հոյակապ թիմ է, բայց մենք
լավ դիրքում ենք։ Բացի այդ, նրանք «Բարսելոնան» չեն։ Կատալոնացիները,
թերևս, բոլոր ժամանակների ամենաուժեղ թիմն են։
Այս հանդիպումը չի
նմանվելու «Բարսայի» հետ մրցավեճին, բայց միևնույն ժամանակ մեզ սպասում է
ծանր խաղ։
Մուրինյոն նշանավոր անձնավորություն է «Չելսիում»։
Երկրպագուները հոյակապ ընդունելություն կապահովեն նրա համար, ինչին նա,
անկասկած, արժանի է։ Բայց նրանք նաև պետք է հասկանան,
...
Մանրամասն
|
|
|
|
|