Չելսիի» և Անգլիայի հավաքականի ձախ պաշտպան Էշլի
Քոուլը ներկա պահին գտնվում է «Ռեալ Մադրիդի» ուշադրության կենտրոնում:
Բացի Քոուլից Խորխե Վալդանոյի տրանսֆերային ցուցակում են նաև
այնպիսի ֆուտբոլիստների անուններ, ինչպիսիք են` Պատրիս էվրան(«Մանչեստեր Յունայթեդ»), Կոլարովը («Լացիո»),
Կլիշին («Արսենալ»), Անդրե Սանտոսը («Ֆեներբախչե»), Ֆիլիպե Լուիսը («Դեպորտիվո»),
Դավիթ Լուիսը («Բենֆիկա») և այլն.
Ավելացնենք, որ հենց անգլիացի պաշտպանը ինքը «Չելսիի» ղեկավարների
հետ հանդիպել է և իր ցանկությունն է հայտնել, որ ցանկանում է փոխել
միջավայրը: Ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Քոուլը շատ
ուզում իր ուժերը փորձել Իսպանիայում: |