Գլխավոր » 2010»Մարտ»16 » Preview. Մուրինյոն կվերադառնա հարազատ Ստեմֆորդ Բրիջ
19:11
Preview. Մուրինյոն կվերադառնա հարազատ Ստեմֆորդ Բրիջ
Այսօր և վաղը կկայանան Չեմպիոնների Լիգայի
1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները, որոնք կորոշեն եվրոպական
ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի մասնակիցներին։ «Արսենալը»,
«Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Օլիմպիկը» արդեն ապահովագրել են
իրենց տեղերը հաջորդ փուլում, այդ իսկ պատճառով կարող են մի փոքր թուլանալ և
սպասել 1/4-ի վիճակահանությանը։ Վերջին չորս ուղեգրի համար կպայքարեն
թիմեր Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և
Հունաստանից։
«Չելսի» - «Ինտեր» (առաջին խաղը` 1։2)
Երեքշաբթի
իտալական թիմը Լոնդոնում կփորձի պահպանել առաջին խաղում ձեռք բերած
առավելությունը։ Այս հանդիպումն է՛լ ավելի է հետաքրքրացնում այն
հանգամանքը, որ Ժոզե Մուրինյոն վերադառնում է ժամանակին իր համար շատ
հարազատ «Սթեմֆորդ Բրիջ»։ Միլանյան թիմը վճռականորեն է տրամադրված և
պատրաստվում է առաջին անգամ վերջին չորս տարվա ընթացքում հաղթահարել 1/8
եզրափակիչի արգելքը, բայց «Չելսին», որը վերջին 6 մրցաշրջաններից 5-ում
հասել է մինչև կիսաեզրափակիչ, հենց այնպես չի հանձնվելու։ Ավելին,
Չեմպիոնների Լիգայում «արիստոկրատները» 21 հանդիպում անընդմեջ անպարտելի են
սեփական հարկի տակ։ Այս զույգն ամենաանկանխատեսելին է Լիգայի ընթացիկ
մրցաշրջանի 1/8 եզրափակիչում։