«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և գլխավոր տնօրեն Խորխե
Վալդանոն գալիք մի քանի շաբաթների ընթացքում պետք է կայացնեն շատ կարևոր որոշում: Հարցը
վերաբերում է թիմի ավագ Ռաուլի ապագային «Ռեալում»: Բանը կայանում է նրանում, որ Ռաուլը դուրս է մնացել թիմի հիմնական կազմից և հաշված
րոպեներ է անցկացնում խաղադաշտում: Բոլորի համար պարզ է, որ թիմի ներկայիս ղեկավարությունը այնքան էլ չի վստահում թիմի կենդանի լեգենդին և կարող է պատահել այնպես, որ երկար տարիներ «Ռեալի» ավագի թևկապը կրելուց հետո Ռաուլը հեռանա
Մադրիդից: Ռաուլի
պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2011 թվականի հունիսի 30-ը և համաձայն Ռաուլի խոսքերի` նրան դեռ ոչ ոք չի առաջարկել երկարաձգել պայմանագիրը: Նման իրավիճակը չի կարող չմտահոգել ոչ միայն Ռաուլին, այլ նաև թիմի բազմամիլիոնանոց երկրպագուներին:
Հիմա Ռաուլը միայն ցանկանում է, որ իրեն ճշգրիտ ինֆորմացիա տան նրա
ապագայի հետ կապված, քանի որ Ռաուլը հանդիսանում է թիմի կենդանի լեգենդը և
մեծ է ցանկությունը լավ հուշերով հեռանալ «Բեռնաբեուից»: Ամենայն
հավանականությամբ Ռաուլը կկրի «Ռեալ Մադրիդի» մարզաշապիկը ևս երկու ամիս,
որից հետո ստիպված կլինի հեռանալ հարազատ ակումբից: |