Գլխավոր » 2010»Մարտ»16 » Ջերարդին կարող են որակազրկել մրցակցին հարվածելու համար
21:01
Ջերարդին կարող են որակազրկել մրցակցին հարվածելու համար
Լիվերպուլի» ավագ Ստիվեն Ջերարդը կարող է
որակազրկվել երեք խաղով՝ «Պորտսմուտի» կիսապաշտպան Մայքլ Բրաունի դեմքին
երեկ կայացած խաղում հարվածելու համար։
Պատահարը տեղի է ունեցել
Անգլիայի առաջնության 30-րդ տուրում։
Հանդիպման մրցավար Ստյուարտ
Օտուելը այդ դրվագում սահմանափակվեց միայն բանավոր զգուշացմամբ, բայց
Անգլիայի ֆուտբոլային ասոցացիան պատրաստվում է հետաքննել տեղի ունեցածը,
որպեսզի բացահայտել, արդյո՞ք Օտուելը տեսել է Ջերարդի արմունկով հարվածը,
թե ոչ։
Ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը հուսով է, որ
կիսապաշտպանը կկարողանա խուսափել որակազրկումից։
«Ես դրվագը չեմ
տեսել, բայց ես հարցրի Ստիվենին, թե ինչ է տեղի ունեցել։ Կարծում եմ,
Ջերարդը մտորելու կարիք չունի», - մեջբերում է Բենիտեսի խոսքերը The
Times-ը։
Նշենք, որ նրա բացակայությունը կարող է թանկ արժենալ
«Լիվերպուլին», քանի որ արդեն հաջորդ տուրում մերսիսայդցիները պետք է
հանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդին»։