Եկող
մրցաշրջանի նախաշեմին «Ռեալը» ցանկանում է ուժեղացնել թիմի կիսապաշտպանան
գիծը: Գլխավոր թեկնածուն այդ դիրքի ուժեղացման համար համարվում է Լոնդոնի
«Արսենալի» իսպանացի կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը: Մասնավորապես
«Լիոնից» երկու խաղերի արդյունքում կրած պարտությունը ցույց տվեց , որ
«Ռեալի» կիսապաշտպանության հետ ամեն ինչ չէ, որ կարգին է: Ֆաբրեգասը
համարվում է ստեղծագործ տիպի կիսապաշտպան և շատերը կհամաձայնվեն, որ ոչ
Լասը , ոչ Խաբի Ալոնսոն այդպիսի հատկություններ չունեն: Սակայն «Ռեալը»
միակը չէ, որ ցանկանում է ձեռք բերել Սեսկի տրանսֆերը: Կատալոնական
«Բարսելոնան», որի սանն է եղել Սեսկը, նույնպես ցանկանում է հետ բերել իր
սանին: Իհարկե, Սեսկի համար հիանալի տարբերակ կլիներ վերադառնալ հարազատ
ակումբ, սակայն նա գիտակցում է, որ շատ դժվար կլինի հիմնական կազմի համար
մրցակցել կիսապաշտպանական այնպիսի զույգի հետ, ինչպիսին Չավի-Ինյեստա
կիսապաշտպանական զույգն է, իսկ «Ռեալում» այդ դիրքի և այդ որակի խաղացող
միայն Գուտին է, որն էլ արդեն վաղուց կորցրել է տեղը հիմնական կազմում… Բացի
«Ռեալից» և «Բարսելոնայից» Սեսկին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև
Միլանի «Ինտերը» և Թուրինի «Յուվենթուսը»: |