Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան
Ջո Քոուլը իր կարծիքն է հայտնել՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի
«Ինտերի» հետ հանդիպումից առաջ։
«1։2 հաշիվը հյուրընկալվելիս,
թերևս, ամենահարմար պարտությունն է, եթե այդպես կարելի է ասել։ Մեր միակ
գոլը մեծ նշանակություն ունի։
«Ինտերը» հոյակապ թիմ է, բայց մենք
լավ դիրքում ենք։ Բացի այդ, նրանք «Բարսելոնան» չեն։ Կատալոնացիները,
թերևս, բոլոր ժամանակների ամենաուժեղ թիմն են։
Այս հանդիպումը չի
նմանվելու «Բարսայի» հետ մրցավեճին, բայց միևնույն ժամանակ մեզ սպասում է
ծանր խաղ։
Մուրինյոն նշանավոր անձնավորություն է «Չելսիում»։
Երկրպագուները հոյակապ ընդունելություն կապահովեն նրա համար, ինչին նա,
անկասկած, արժանի է։ Բայց նրանք նաև պետք է հասկանան, որ Անչելոտին մեր
մարզիչն է, իսկ Աբրամովիչը՝ սեփականատերը։ Մենք կռվելու ենք նրանց համար։
«Ինտերը» սիրալիր ընդունելություն թող չակնկալի...», - մեջբերում է Քոուլի
խոսքերը ակումբի պաշտոնական կայքը։
|