Իտալական «Ինտերի» հարձակվող
Մարիո Բալոտելին կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի
պատասխան հանդիպումը «Չելսիի» հետ։
Խոսքը գնում է ոչ թե վերջինիս
վնասվածքի, այլ նրա ու ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոյի միջև ծագած
տարաձայնությունների մասին, հայտնում է Sky Sport Italia-ն։
Չճշտված
տեղեկություններով, նախորդ շաբաթ մարզիչը խնդրել է Բալոտելիին մասնակցել
ևս մեկ լրացուցիչ մարզման, բայց վերջինս հրաժարվել է։
Իտալական
լրատվամիջոցները հայտնում եմ, այսօր Բալոտելին բոլորից շուտ է հեռացել
«Ինտերի» մարզաբազայից։ Այսպիսով, հնարավոր է, որ ֆուտբոլիստը չմեկնի թիմի
հետ Լոնդոն։
Նշենք սակայն, որ «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին
հայտարարել է, որ ոչ մի տեղեկություն չունի Բալոտելիի ու Մուրինյոյի
տարաձայնությունների մասին։
|