Անգլիական «Արսենալի»
Ֆրանսիացի պաշտպան Արման Տրաորեն հերքել է տեղեկություններն այն մասին, որ
պատրաստվում է հեռանալ անգլիական ակումբից։
«Ես լիովին նվիրված եմ
«Արսենալին»։ Մենք հոյակապ մարզիչ ունենք, շատ լավ ֆուտբոլիստներ։ Ես
աշխատելու եմ ամեն օր, որպեսզի հիմնական կազմում տեղ ունենամ։ Դա իմ
երազանքն է։
Գաել Կլիշիի հետ մրցակցելը այնքան էլ հեշտ չէ, քանի որ
նա ստաբիլ հանդես է գալիս նույն բարձր մակարդակով։ Բայց ես գիտեմ, թե որ
պարագայում կոնկրետ պետք է բարելավեմ խաղը։ Հուսամ, որ ինձ կհաջողվի
հիմնական կազմի ֆուտբոլիստ դառնալ։ Ամեն դեպքում, ես կանեմ ամեն
հնարավորը», -Տրաորեի խոսքերը մեջբերում է «Արսենալի» պաշտոնական կայքը։
|