|
Գլխավոր » 2010 » Հունիս » 14
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեննարո Գատուզոն, մեկնաբանելով իր թիմի հնարավորություններն աշխարհի առաջնությունում, հայտարարել է, որ վախենում է «Սկուադրա Աձուրայի» ձախողումից: Բայց, ինչպես պատմել է ֆուտբոլիստը, Գերմանիայում կայացած առաջնությունից առաջ նա նույնպիսի կասկածներ է ունեցել, սակայն այն ժամանակ իտալացիները հաղթեցին Մունդիալում: Այս մասին հաղորդում է «El Pais»-ը: «Իրոք, վախ եմ զգում: Վախենում եմ, որ ՀԱՀ-ում մեր ելույթներով հիասթափություն կառաջացնենք: Որովհետև բոլորը մեզանից` աշխարհի գործող չեմպիոններից, շատ բան են սպասում: Չնայած 2006 թ. կայացած առաջնությունից առաջ ես նույնպիսի վախ ունեի, իսկ արդյունքում մենք նվաճեցինք ոսկե մեդալները: Կարծում եմ, որ այժմյան ապրումներն ավելի շատ կապված են որոշ կանխատեսումների հետ»,- ասել է Գատուզոն:
|
Մադրիդի Ռեալը Ֆիորենտինայի պաշտպան Վարգասի համար առաջարկում է 13 միլլիոն եվրո և Դրենտեին, սակայն Ֆիորենտինան 20 միլլիոն է ուզում: Այս տրանսֆերը կարող է կատարվել այն պատճառով, որ Ֆիորենտինան հետաքրքրված է Դրենտեյով: Վարգասը А Սերիայում խաղացել է 56 խաղ և խփել է 8 գնդակ, Վարգասը խաղացել է նաև Կատանիայում: Իսկ հավաքականում խաղացել է 27 խաղ և խփել է 3 գնդակ: Ռեալը ցանկանում է ևս 2 պաշտպանի, դրանք են` Կոլառովը և Մայկոնը:
|
Ք. Քեյփթաուն, «Գրին Փոյնթ» մարզադաշտ, 14 հունիսի 2010 թ., ժամը 23:30: Մրցավար` Բենիտո Արմանդո Արչունդիա (Մեքսիկա): Օպտիմալ կազմեր Իտալիա- Բուֆոն, Ձամբրոտա, Կաննավարո (Բոնուչչի), Կյելլինի, Կրիշիտո, Պալոմբո (Մարկիզիո), Գատուզո, Դե Ռոսսի, Պեպե (Յակվինտա, Կվալյարելլա), Յակվինտա (Ջիլարդինո), Դի Նատալե (մարտավարությունը` 4-3-3): Պարագվայ- Վիլյար, Մորել (Կանիսա), Խուլիո Կասերես, Դա Սիլվա, Վերոն (Ալկարես), Վերա, Սանտանա, Ռիվերոս, Բարրետո, Բարրիոս, Սանտա Կրուս (մարտավարությունը` 4-4-2): Իտալիայի ընտրանին աշխարհի առաջնությունում ֆավորիտ չէ, սակայն կմեկնարկի աշխարհի չեմպիոնի կարգավիճակում: Այդ հանգամանքն իտալացիներին շատ բանով է ստիպում լավ խաղ ցուցադրել և դեմքով չհարվածել գետնին: Չնայած բոլորի հ
...
Մանրամասն
|
Բարսելոնի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ Արգենտինայի հավաքականից մեծ սպասելիքներ ունի աշխարհի առաջնությունում:Ես մեծ հույսեր եմ փայփայում հավաքականի հաջող ելույթներից:Հավատում եմ, որ նա ի զորու է լուծելու իր առջև դրված խնդիրը:խաղընկերներիս լիովին հավատում եմ, քանի որ մենք համախմբված թիմ ունենք- ասել է Մեսսին:Իրեն վերաբերող հարցին պատասխանելիս ֆուտբոլիստը նշել է.Ես չեմ մտածում, որ այս աշխարհի առաջնությունը իմը դառնա:Շատ եմ ուզում, որ այն Արգենտինայի հավաքականինը դառնա:Բարսելոնում հաջող մրցաշրջան անցկացնելուց հետո շատ լավ կլիներ զգալի հաջողության հասնել նաև ազգային թիմում:Ինչ վերաբերում է հավաքականում մեծ մրցակցությանը, ապա այն օգուտ կբերի բոլորիս:
|
Սանդրո Ռոսելը Բարսաի նախագահական ընտրություններում հավաքեց 35021 ձայն, որը կազմում էր ձայների 61,35%-ը և ընտրվեց Բարսաի նոր նախագահ: Ռոսելը ավելի շատ ձայն է հավաքել քան Լապորտան 2003 թվին, Լապորտան հավաքել էր 27138 ձայն: Ռոսելը դարձավ Բարսաի 39-երորդ նախագահը և Ռոսելը հունիսի 30-ին կզբաղեցնի իր պաշտոնը: Իսկ Բենեդիտոն հավաքել էր ձայների 14.09%-ը, որը կազմում էր 8044ձայն:
|
|
|
|
Մեր Հարցումը |
Ում կուզեյիք տեսնել Ռեալ Մադրիդի կազմում?
Всего ответов: 62
|
|