«Յուվենտուսի» նախկին աստղը խոսել է ակումբի հեռանկարների մասին։
«Ցավալի է տեսնել «Յուվենտուսին» այս իրավիճակում։ Այդպիսի թիմերը պետք է միշտ հաղթեն։ Ես հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի», - Զիդանի խոսքերն է մեջբերում football.ua -ն։
«Շատ բան է փոխվել վերջին ժամանկներում, և որպեսզի ամեն ինչ վերականգնվի, ժամանակ է պահանջվում։ Հասկանում եք, եթե դուք «Յուվենտինո» եք, ապա դա ընդմիշտ է»։
«Ես լսեմ եմ, որ ակումբը հետաքրքրվում է Ազարուի ծառայություններով, սակայն ես համոզված չեմ, որ նա կարող է դառնալ իմ փոխարինողը։ Իսկ Մենզեսը հնարավոր է, որ կարող է փոխարինել ինձ։ Նա հիանալի կմիանար ակումբի խաղին», - կարծում է Զիդանը։