Թուրինի "Յուվենտուսը" մտադիր է ձեռք բերել գերմանական "Հոֆենհայմի" պաշտպան Անդրեաս Բեկին:
Ըստ իտալական La Gazzetta dello Sport հանդեսի, թուրինյան ակումբն արդեն սկսել է բանակցությունները եւ պատրաստվում է 5մլն. եվրո վճարել 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց:
Անդրեաս Բեկի հետ "Հոֆենհայմի" պայմանագիրն ավարտվում է 2012թ-ին, սակայն գերմանական ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում երկարաձգել այն: Այդ իսկ պատճառով, իտալական լրատվամիջոցները ենթադրում են, որ գերմանական ակումբը դեմ չի լինի այս պահին բաժանվել իր ֆուտբոլիստից, քանի որ պայմանագրի ավարտից հետո ֆուտբոլիստը կարող է ազատ գործակալի կարգավիճակով լքել "Հոֆենհայմը":
Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Անդրեաս Բեկը "Հոֆենհայմի" կազմում անց է կացրել 27 խաղ: