Ինտերի բրազիլացի փորձառու պաշտպան Լուսիոյի ծառայություններով է հետաքրքրված Թուրինի Յուվենթուսը, տեղեկացնում է Sky Sports-ը: Աղբյուրի համաձայն, Յուվենթուսը կփորձի իրականացնել 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե նա չկարողանա նոր պայմանագրի շուրջ համաձայնության հասնել Ինտերի հետ: Հիշեցնենք, որ Լուսիոն ցանկանում է, որ Ինտերի հետ իր պայմանագիրը երկարաձգվի ևս երկու տարով, մինչդեռ միլանյան գրանդը համաձայն է համագործակցությունը մեկ տարով երկարացնելու տարբերակին:
|