Գլխավոր » 2010»Հուլիս»7 » Խաղից հետո Սնեյդերը դարձավ լավագույն ֆուտբոլիստ
13:07
Խաղից հետո Սնեյդերը դարձավ լավագույն ֆուտբոլիստ
Երեկ տեղի ունեցավ աշխարհի 2010 թվականի առաջնության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը: Մրցում էին Հոլանդիայի և ՈՒրուգվայի հավաքականները: Այն ավարտվեց նարնջագույնների հաղթանակով` 3-2 հաշվով: Խաղից հետո ֆիֆան խաղի լավագույն խաղացող ճանաչեց 2-րդ գոլի հեղինակ, իտալական <<Ինտերի>> 25-ամյա կիսպաշտպան ՈՒեսլի Սնեյդերին: Հիշեցնենք, որ երեկ դառնալով իր թիմի 2-րդ գոլի հեղինակը, Սնեյդերը խփեց այս առաջնությունում իր 5-րդ գոլը: Այս ցուցանիշով նա հավասարվեց իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյային: