«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան համոզմունք է հայտնել, որ իր թիմին կհաջողվի Չեխիայի և Լիտվայի հավաքականներին հաղթել Եվրո-2012-ի ընտրական փուլերի հանդիպումներում:
Առայժմ աշխարհի չեմպիոնները իրենց խմբում առանց միավորի կորստի են ընթանում, և առաջիկա երկու խաղերի հաղթանակները պրակտիկորեն կապահովեն նրանց ելքը առաջնության եզրափակիչ մաս:
«Մեզ երկու կարևորագույն հանդիպումներ են սպասվում: Անհրաժեշտ է երկուսն էլ հաղթել, քանի որ այդ ժամանակ մեր առավելությունը մրցակիցների նկատմամբ զգալի կլինի: Որքան արագ նվաճենք Եվրոպայի առաջնության ուղեգիրն, այնքան լավ: Ինչ իմաստ ունի ավելորդ նյարդեր քայքայելը»,-ասել է Վիլյան:
|