Անգլիական լրատվամիջոցները հայտնում են, որ Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր է վերաձևավորել թիմի կազմը, քանի որ, ինչպես երևում է, այս տարի ևս թիմը կարող է մնալ առանց տիտղոսների: Առաջին թեկնածուն, որ կարող է լքել Արսենալը, դա ռուս լեգեոներ Անդրեյ Արշավինն է, ով հանդես է գալիս թիմի կազմում 2009 թվականից:Երկրորդ թեկնածուն՝ Նիկլաս Բեդներն է, որն այդպես էլ չկարողացավ մշտական տեղ զբաղեցնել թիմի հիմնական կազմում և չկարողացավ լիարժեք արդարացնել Արսեն Վենգերի սպասելիքները: Երրորդ թեկնածուն, ում ծառայություններից կարող է հրաժարվել Արսենալը, դա Կլիշին է, ում պայմանագիրն այդպես էլ դեռևս չի երկարաձգվել: Այդքանով սակայն չի ավարտվում ֆուտբոլիստների սև ցուցակը, որոնց ծառայություններից կարող է հրաժարվել Արսենալը: Նշվում է նաև, որ նույն ճակատագրին կարող են արժանանալ Ռոսիցկին, Դիաբին, Դենիլսոնը և Ալմունիան, որոնց համար լավ առաջարկի դեպքում ակումբը կհանի տրանսֆերի:
|