Չելսիի հարձակման առաջատարներին՝ Դիդիե Դրոգբային և Ֆերնանդո Տորրեսին քննադատության է ենթարկել լեգենդար Մարկո Վան Բաստենը՝ առանձնացնելով միայն Տերրիին և Լեմպարդին: «Քննադատության չեմ ենթարկում Տորրեսին կամ Դրոգբային, քանի որ ես էլ եմ հարձակվող եղել: Տորրեսը նշանավոր ֆուտբոլիստ է, ում համար Չելսին վճարել է ահռելի գումար, սակայն մինչև հիմա նա չի կարողացել տարբերություն մտցնել թիմի խաղում: Մյուս կողմից՝ Դրոգբան արդեն իր լավ օրերը թողել է անցյալում» «Ողջ Չելսին Ջոն Տերրին է և Ֆրենկ Լեմպարդը: Նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են և պահում են թիմի ողջ պաշտպանությունն ու կենտրոնը»,- մեջբերում է Վան Բաստենի խոսքերը Sunday Mirror-ը:
|