Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատտոնին իր կարծիքն է արտահայտել իտալական Ա Սերիայի չեմպիոնության համար մղվող պայքարի վերաբերյալ: Նա գտնում է, որ Նեապոլին կարող է հավակնել Սկուդետտոյին: «Նապոլին իրավունք ունի հավատալ Սկուդետտոյին: Այդ թիմը անկացնում է հիանալի մրցաշրջան և ցուցադրում է դիտարժան խաղ: Սակայն անհրաժեշտ է պահպանել սառնասրտությունը, քանի որ վերջին վեց տուրերը՝ դա առանձին մրցաշար է: Միլանն ունի փորձառություն և ավելի հավասարակշռված կազմ, սակայն նեապոլցիները նույնպես ունեն հնարավորություն: Ընդհանրապես, Իտալիայում այս մրցաշրջանը հետաքրքրիր ստացվեց, իսկ թիմերի վարպետության մակարդակը բարձր գտնվեց»,- մեջբերում է ճանաչված մասնագետի խոսքերը II Mattino-ն:
|