Իտալական Ռոմայի ավագ Ֆրանչեսկո Տոտտին հույս ունի, որ մի օր հանդես կգա Կառլո Անչելոտտիի ղեկավարությամբ: Հիշեցնենք, որ վերջերս, Անչելոտտին հայտարարել էր, թե կքննարկի Ռոման գլխավորելու առաջարկն այն ժամանակ, երբ կհեռանա Չելսիից: Ուդինեզեի նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2-1), հռոմեական թիմի ավագը հայտարարել է. «Անչելոտտին շատ անգամ է ասել, որ երբևէ անպայման կլինի Ռոմայի մարզիչը: Հուսով եմ, որ այդ պահին վերջացրած չեմ լինի կարիերաս»,- մեջբերում է Տոտտիի խոսքերը Goal.com-ը:
|