«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսն իր սպասելիքների մասին է խոսել Անգլիայի առաջնության 18-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման նախօրեին:
«Կարծում եմ, որ «Չելսին» ավելի լավն է, քան ես, գիտի, թե ինչպես խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ:
«Երբ լավագույն թիմերի դեմ ես խաղում, նրանք լավագույն լավագույն խաղացողներն ունեն: «Մանչեսթեր Յունայթեդը» բացառություն չէ, նրանք հրաշալի կենտրոնական պաշտպաններ ունեն: Դա մի միշտ նոր լիքց է տալիս, երբ նրանց դեմ ես խաղում: Ցանկանում ես ապացուցել, թե ինչի ես ունակ, երբ լավագույն ֆուտբոլիստների դեմ ես խաղում, իսկ Վիդիչը և Ֆերդինանդը միշտ ինձ համար սկզբունքային հակառակորդներ են, և ես հույս ունեի, որ նրանք երկուսն էլ կխաղան: Կան մարդիկ, ովքեր մտածում են, թե լավ կլինի, որ լավ խաղացողներն առհասարակ խաղադաշտ դուրս չգան, իսկ ես գերադասում եմ ուժեղագույնների դեմ խաղալ»:
«Նրանք ընդամենը մեկ խաղ են պարտվել, կարևորն այն է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» առաջին հորիզոնականում է, եթե անգամ նրանք լավագույն մարզավիճակում չեն, նրանք մրցաշրջանի գլխավոր մրցանակների համար են պայքարում: Նրանք այդ հատկությունն ունեն, այդպես է եղել նաև «Չելսիում» այս ամբողջ ժամանակ: Ես «Լիվերպուլում» եմ եղել, և երբ պետք էր «Չելսիի» կամ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղալ և նրանք այդ պահին լավագույն մարզավիճակում չէին լինում, մենք գիտեինք, որ միևնույնն է, դժվար է լինելու հաղթել»:
«Դա հետաքրքիր խաղ կլինի, քանի որ դա կարող է մեզ վերադարձնել տիտղոսի համար պայքարին: Եթե մենք հաղթենք, կմոտենանք նրանց, քանի որ մենք մեկ խաղ ավելի շատ ունենք, քան նրանք»,-ասել է իսպանացին ակումբի պաշտոնական կայքին: