|
Գլխավոր » 2011 » Ապրիլ » 12 » Տիմոշչուկ. Բավարիայում վարձատրվում եմ ավելի շատ քան երբևէ
16:17 Տիմոշչուկ. Բավարիայում վարձատրվում եմ ավելի շատ քան երբևէ |
"Բավարիայի” ֆուտբոլիստ Անատոլի Տիմոշչուկը, ով վերջերս հազվադեպ է դաշտ դուրս գալիս գերմանական թիմի մեկնարկային կազմում, հայտարարել է, որ մյունխենյան ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո մեծ հաճույքով կընդուներ "Շախտյորի” կամ "Զենիթի” առաջարկը:
Գերմանիայի առաջնության վերջին տուրի "Բավարիա”- "Նյուրնբերգ” հանդիպմանը ուկրաինացին խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում:
"Չէի ցանկանա վաղաժամ հայտարարություններ անել, քանի որ "Բավարիայի” հետ պայմանագիրս դեռ 1,5 տարի ուժի մեջ է, բայց ես իսկապես մտածել եմ այդ մասին` և "Շախտյորի” վերաբերյալ, և "Զենիթի”: Հենց այս երկու ակումբների կազմում է ինձ հաջողվել շատ մրցանակներ նվաճել, այդ իսկ պատճառով, իհարկե, ես ուրախ կլինեմ հենց այդ թիմերից մեկում ավարտել կարիերաս”, - ասել է ուկրաինացին:
Երբ խոսքը գնում է ռուսական և ուկրաինական ֆուտբոլի մասին, դժվար է զերծ մնալ համեմատություններից:
"Ես կարծում եմ, որ Ռուսաստանում, այնուամենայնիվ , մակարդակն ավելի բարձր է, քան Ուկրաինայում: Ռուսաստանի գրեթե բոլոր ակումբները կարող են ազգային թիմերից ֆուտբոլիստներ հրավիրել: Իհարկե, ես կցանկանայի, որպեսզի ֆուտբոլը մեր երկրում զարգանար”, - Տիմոշչուկի խոսքերն է մեջբերում Eurosport.ru-ն:
Տիմոշչուկն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել ֆինանսապես կայուն ակումբներում և, տեղափոխվելով "Զենիթից” "Բավարիա”, նա կրկին չի տուժել:
"Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա այժմ "Բավարիայում” ես ավելի շատ եմ վաստակում, քան մնացած բոլոր ակումբներում”:
|
Բաժին: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտել են: 797 |
Հեղինակը: MARD
| Ռեյտինգ: 0.0/0 |
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
Մեկնաբանությունների համար դուք պետք է գրանցվեք [ Գրանցվել | Մուտք ]
|
|
|