Corriere dello Sport-ը մանրամասներ է հաղորդել Տևեսի՝ Միլան ճանապարհորդության և Ինտերի ղեկավարության հետ կայացած բանակցությունների վերաբերյալ: Նշվում է, որ արգենտինացի հարձակվողը ցանկանում է Ինտեր տեղափոխվելու պարագայում ստանալ ինը միլիոն եվրո աշխատավարձ: Իր հերթին՝ Մանչեսթեր Սիթին, ֆուտբոլիստի տրանսֆերի համար ցանկանում է ստանալ 40-45 միլիոն եվրո, ինչպես նաև համաձայնություն՝ Ուեսլի Սնեյդերի տեղափոխման վերաբերյալ: Այդպիսի սցենար Ինտերի ղեկավարության ձեռնտու չէ, քանի որ նրանք հակված են հոլանդացու փոխարեն գործարքին միացնել Դիեգո Միլիտոյին կամ Գորան Պանդևին:
|