Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ խաղի նախաշեմին բացառիկ հարցազրույց է տվել 90football.do.am կայքին: Նրա կարծիքով, Ռուսաստանի ընտրանին բոլոր առումներով գերազանցում է մրցակցին:
-Անցյալ տարի Հայաստանը հաղթեց Սլովակիային, որը մինչ այդ ՀԱՀ-ի աշխարհի առաջնության ժամանակ լավ էր դրսևորվել: Ռուսաստանի համար դժվար կլինի՞:
-Ես դիտել եմ Հայաստանի և Սլովակիայի հավաքականների միջև հանդիպումը և կարող եմ ասել, որ բախտն այդ պահին հայերի հետ էր, այդ պատճառով հանդիպման արդյունքն ավելի շատ պատահականություն կհամարեի: Ամեն դեպքում Հայաստանի այս հավաքականն ավելի ուժեղ է, քան այն թիմը, որի հետ մենք 12 տարի առաջ հանդիպեցինք Եվրո-2000-ի ընտրական փուլում: Հիմա այստեղ շատ լավ մակարդակի ֆուտբոլիստներ են ելույթ ունենում:
-Ո ՞ւմ կառանձնացնեիք:
-Առաջին հերթին Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, ով աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ: Կառանձնացնեի նաև «Կրասնոդարում» խաղացող, հարձակվող Յուրա Մովսիսյանին: -Ինչո ՞վ է Ռուսաստանի հավաքականը գերազանցում Հայաստանի ընտրանուն:
-Կարծում եմ' բոլոր ցուցանիշներով, իսկ գլխավորապես փորձով և խաղացողների ընտրությամբ:
-Այն փաստը, որ այս խաղին հանդիպում են ետխորհրդային երկու երկրներ, կոլորիտ հաղորդո ՞ւմ է մրցավեճին:
-Գուցե կոլորիտն այն է, որ Հայաստանի հետ մենք միշտ լավ, ընկերական հարաբերություններ ենք ունեցել: Օրինակ, մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել հայ մարզիկների հետ:
-Հայկական տրիբունաների ճնշումը չի՞ ազդի Ռուսաստանի հավաքականի վրա:
-Ոչ, հակառակը ճնշումները դրական կարող է լինել և կարծում եմ դա միայն կոգեշնչի մեր ֆուտբոլիստներին: Ես հրաշալի գիտեմ, որ երբ մարզադաշտը լեփ-լեցուն է, ավելի հեշտ է խաղալ, քան, օրինակ Ֆարերյան կղզիների դատարկ տրիբունաների առաջ:
|