Անգլիական Sun-ի տեղեկությունների համաձայն, Արսենալի ավագ Սեսկ Ֆաբրեգասը հիասթափված է, որ ևս մեկ տարի իր ակումբը չկարողացավ նվաճել որևէ տիտղոս: Նշվում է, որ այդ պատճառով, իսպանացի կիսապաշտպանը դիմել է ակումբի ղեկավարությանը, որպեսզի առաջիկա ամռանն իրեն տրանսֆերի հանեն: Sun-ը, վկայակոչելով Արսենալից իր անանուն աղբյուրին, հայտնում է նաև, որ դժվար թե այս մրցաշրջանից հետո, Ֆաբրեգասը մնա ակումբում և նրա տրանսֆերը կվաճառվի մոտավորապես 40 միլիոն եվրոյի դիմաց: Ինչ վերաբերում է Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մոտեցմանը, նշվում է, որ նա առաջին անգամ, իր համաձայնությունը տվել է, որպեսզի Ֆաբրեգասը տրանսֆերի հանվի: Վենգերն ունի միայն մեկ վերապահում. նա ցանկանում է, որ Ֆաբրեգասի տրանսֆերի դիմաց վճարվի այնքան, որով կարողանան ձեռք բերել նրան համապատասխան ֆուտբոլիստ կամ ֆուտբոլիստներ:
|