Գլխավոր » 2011»Մարտ»24 » Սթիվեն Ջերարդը և Մարտին Քելին մոտ են շարք վերադառնալուն
17:28
Սթիվեն Ջերարդը և Մարտին Քելին մոտ են շարք վերադառնալուն
"Լիվերպուլի” ավագ Սթիվեն Ջերարդը, ով ընդամեը երկու շաբաթ առաջ վիրահատել էր աճուկային մկանները, հաջորդ շաբաթ կարող է վերսկսել մարզումները: Ակումբում կարծում են, որ նա կկարողանա մասնակցել շաբաթ օրը "Վեսթ Բրոմվիչի” հետ կայանալիք հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է 90football.do.am-ը։
Դալգլիշը ևս մեկ լավ լուր է ստացել. Ջերարդին կարող է ընկերակցել 20-ամյա պաշտպան Մարտին Քելին, ով վնասվածքի պատճառով փետրվարի 27-ից դաշտ դուրս չի եկել: Բժիշկները դրական են գնահատում նաև Ջոնջո Շելվիի ապաքինման ընթացքը:
"Նրանք բոլորն էլ իրենց լավ են զգում: Հաջորդ շաբաթ Սթիվեն Ջերարդը և Մարտին Քելին կվերսկսեն մարզումները, - ասել է առաջին թիմի մարզիչ Սթիվ Կլարկը, - նույնը վերաբերում է Ջոնջո Շելվիին և Ֆաբիո Աուրելիոյին”:
Այս ֆուտբոլիստների բացակայությունը մեծ խնդիրներ է առաջացրել թիմի համար, բայց մենք հույս ունենք, որ շուտով նրանք կմիանան թիմին:
Տեսնենք, թե ինչպիսի վիճակում կլինեն նրանք, - հավելել է Սթիվ Կլարկը, - եթե նրանք խաղան, դա մեզ համար մեծ առավելություն կլինի: Մեզ առջևում դժվար հանդիպումներ են սպասվում, և հիանալի կլինի, եթե նրանք կարողանան օգնել թիմին”: