«Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կիսվել է իր էմոցիաներով Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» հետ եզրափակիչ խաղից առաջ:
«Հաճելի է վերադառնալ այս արենա: Այսօր ես հանդիպեցի մարդկանց, ում չէի տեսել մոտ մեկ տարի: Ես կարծում եմ` եզրափակիչը հիանալի կանցնի:
Երբ ես հեռանում էի «Ռեալից», չէի էլ մտածում, որ կվերադառնամ և կմասանկցեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը, սակայն մենք գերազանց մրցաշրջան անցկացրինք: Մենք պայքարում ենք միահամուռ ուժերով և հաղթում միասնական խաղի շնորհիվ: Այնքան հաճելի է լինել այդ թիմի մի մասնիկը», - Սնեյդերի խոսքերը մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: