Անգլիական "Բոլտոնի" շվեդ հարձակվող Յոհան Էլմանդերը հայտնվել է իսպանական "Սեւիլիայի" հետաքրքրությունների շրջանակում: Այս մասին տեղեկացնում է 90football.do.am-ը: 29-ամյա շվեդ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար իսպանական ակումբի ղեկավարությունը պատրաստ է պայքարի մեջ մտնել իտալական "Ֆիորենտինայի" եւ "Յուվենտուսի", ինպես նաեւ թուրքական "Ֆեներբախչեի" հետ:
"Բոլտոնի" հետ Յոհան Էլմանդերի պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն ֆուտբոլիստը չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել անգլիական ակումբի հետ, քանի որ բանակցությունները մտել են փակուղի:
Յոհան Էլմանդերին ձեռք բերելով` "Սեւիլիայի" ղեկավարությունը ցանկանում է արժանի փոխարինող ունենալ վերջերս բրազիլական "Սան-Պաոլո" տեղափոխված Լուիս Ֆաբիանոյին:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում Յոհան Էլմանդերն անց է կացրել 30 խաղ եւ դարձել 9 գոլի հեղինակ:
|