Կատալոնյան Sport-ի տեղեկությունների համաձայն, Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի շուրջ, Ուդինեզեի և Բարսելոնայի միջև ձեռք է բերվել ամբողջական համաձայնություն: Այդ մասին հայտարարել է իտալական ակումբի նախագահ Ջամպաոլո Պոցցոն, որը ժամանել է Իսպանիա և այսօր երեկոյան հանդիպելու է Բարսելոնայի ղեկավարության հետ, որպեսզի ավարտեն գործարքը: «Սանչեսի՝ Բարսելոնա տեղափոխության վերաբերյալ, ձեռք է բերվել ամբողջական պայմանավորվածություն»,- մեջբերում է Ուդինեզեի նախագահի խոսքերը՝ Sport-ը:
|