"Ռեալի” և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես ամուսնության առաջարկ է արել ռուս մոդել Իրինա Շայխիսլամովային կամ, ինչպես նրան Արևմուտքում են կոչում, Իրինա Շեյկին: Ֆուտբոլիստը գեղեցկուհուն առանձնատուն է նվիրել Մադրիդում, որի արժեքը 7մլն դոլար է:
"Էսպանյոլի” հետ հանդիպումից անմիջապես հետո (1:0) Ռոնալդուն մեկնել է ԱՄՆ և առաջարկություն արել Իրինային սիրահարների օրը: Սիրո բացատրությունը տեղի է ունեցել "ՍԻ-բի-էս” հեռուստանըկերության շենքում, որտեղ մոդելը նկարահանման էր:
Մոտ մեկ տարի առաջ Ռոնալդուն և Շեյկը ծանոթացել էին Armani ներքնազգեստի գովազդային տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Նրանց սիրավեպը շատ արագ զարգացում էր ստացել` չնայած այն փաստին, որ նույն ժամանակահատվածում հայտնվել էր Ռոնալդուի որդին անհայտ կնոջից:
Սակայն Իրինան ցանկություն է հայտնել դաստիարակել այդ երեխային: Սիրահարված զույգն առայժմ չի հրապարակել պսակադրության ստույգ ժամկետը: Ամենայն հավանականությամբ, այն կկայանա ամռանը, երբ Իսպանիայի առաջնության մրցաշրջանն ավարտվի, և ֆուտբոլիստը հանգիստ կկարողանա արձակուրդ վերցնել:
|