«Մարկայի»
այսօրվա համարում հրապարակվել է հերթական հարցումը, որը վերաբերվում է
«Ռեալին», իսկ ավելի ստույգ Ռոնալդուին: «Sigma DOS» կազմակերպությունը
հարցում է կատարել «Ռեալի» երկրպագուների շրջանում` պարզելու համար, թե
Ռոնադլուի տրանսֆերը ճի՞շտ էր:Եվ ահա պատասխանները հայտնի են:
Երկրպագուների 94.9%-ը գոհ է եղել այդ տրանսֆերից, 3.8%-ը ասել է, որ դա
սխալ քայլ էր, իսկ մնացած 1.3%-ը հրաժարվել է պատասխանել այս հարցին:
Ռոնալդուն
համարվում է նոր սկսված և դեռ երկար շարունակություն ակնկալող պրոեկտի
հենասյունը: Պորտուգալացին ավելի ճանաչված և սիրված է տղամարդկանց
շրջանակում(95.9%), սակայն կանայք էլ նրա հանդեպ համակրանք ունեն(85.7%):
Իսկ ահա ֆուտբոլիստները շատ գոհ են այս տրանսֆերից(97.8%): |