Տոտենհեմի նկատմամբվ տոնած հաղթանակից հետո (1-0), Մադրիդի Ռեալի առաջատար Քրիստիանո Ռոնալդոն խոսել է ՉԼ-ում իրենց ընթացքի և կիսաեզրափակիչում Բարսելոնայի հետ կայանալիք դիմանակայության մասին:
Պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստը նշել է, որ կատալոնացիներն ուժեղ են, սակայն նրանց արգելքը կարելի է հաղթահարել:
«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք և հասանք երկրորդ հաղթանակին: Գլխավորն այն է, որ կատարեցինք ևս մեկ քայլ՝ մրցաշարի եզրափակիչ տանող ճանապարհին: Այդ մրցաշարի հենց սկզբից, մեր առաջ խնդիր էր դրված հասնել մինչև վերջ և մենք մոտ ենք դրա լուծմանը: Այժմ մեզ սպավում է շատ դժվար հանդիպում Բարսելոնայի հետ: Մրցակիցն ուժեղ է, սակայն Բարսելոնայի ֆուտբոլիստներն այլ մոլորակից չեն և կարելի է նրանց հաղթել: Նրանք լավ ֆուտբոլ են խաղում, սակայն և մենք լավ ընթացք ենք հավաքել այս շրջանում: Կարծում եմ, որ մենք ի զորու ենք մրցաշարից դուրս թողնել Բարսային»,- մեջբերում է Ռոնալդոյի խոսքերը ՈՒԵՖԱ-ի պաչտոնական կայքը: