Հինգշաբթի, 21.11.2024, 23:54
90ftball.d.am
 
.
Մենյու
Մինի-չատ
Օրվա նկար
Նոր կայք
Որոնում
Գլխավոր » 2011 » Փետրվար » 28 » Ռոնալդինյոյի առաջին մրցանակը
21:59
Ռոնալդինյոյի առաջին մրցանակը
Բրազիլացի Ռոնալդինյոն իր նոր ակումբի' «Ֆլամենգոյի» կազմում իր առաջին մրցանակն է նվաճել:  Հիշեցնենք, որ «Միլանից»  բրազիլական ակումբ նա տեղափոխվեց 2011թ-ի սկզբին: Փետրվարի 28-ին գիշերը «Ֆլամենգոն» հաղթեց Գուանաբարայի գավաթը, որը Ռիո-դե-Ժանյելրոյի նահանգի առաջության առաջին փուլն է: Եզրափակչում Ռոնալդինյոյի թիմը հաղթեց «Բոավիշտուին» 1:0 հաշվով:

Հանդիպման միակ գոլը խփել է Ռոնալդինյոն հանդիպման 71-րդ րոպեին' իրացնելով տուգանային հարվածը:  «Ֆլամենգոյի» կազմում նա վեց խաղ է անցկացրել' խփելով 3 գնդակ:

Հանդիպումից հետո 30-ամյա Ռոնալդինյոն, ով երկու անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել, ասել է, որ երազում էր այդ մրցանակը հաղթել  «Ֆլամենգոյի» երկրպագուների համար: 2002թ-ի չեմպիոնը հիշեցրել է, որ իր  նպատակը Բրազիլիայի հավաքական վերադառնալն է:

Ռիո-դե-Ժանեյրոյի թիմն 
իր պատմության ընթացքում Գուանաբարայի գավաթը հաղթել է 19 անգամ: Նահանգի առաջնության երկրորդ փուլը Ռիոյի գավաթն է: Գուանաբարայի և Ռիոյի գավաթակիրները եզրափակչում հանդիպում են:

Եթե «Ֆլամենգոն» հաղթի և Ռիոյի գավաթը, ապա ինքնաբերաբար կդառնա նահանգի չեմպիոն: Ավելի վաղ թիմը Ռիո-դե-Ժանեյրոյի առաջնությունը հաղթել  է 25 անգամ:
Բաժին: Նորություններ | Դիտել են: 736 | Հեղինակը: MARD | Ռեյտինգ: 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 0
Մեկնաբանությունների համար դուք պետք է գրանցվեք
[ Գրանցվել | Մուտք ]
Block title

Матчцентр


Юнайтед 4 - 0 Астон Вилла
(Премьер-Лига)
15 апреля в 19:00

Календарь предстоящих встреч

Մեր Հարցումը
Որտեղ կուզեիք տեսնել Ֆաբրեգասին
Всего ответов: 102

Ժամը

Ստատիստիկա

Այժմ օնլայն են 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0




Ով է մեզ այսօր այցելել

Գասպարյան Արթուր - 90football.do.am 2024