|
Գլխավոր » 2010 » Հոկտեմբեր » 13 » Ռոնալդինյոն «Միլանից հեռանալու մտադրություն չունի»
16:08 Ռոնալդինյոն «Միլանից հեռանալու մտադրություն չունի» |
«Միլանի» բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն հայտարարել է,որ իտալական ակումբից հեռանալու մտադրություն չունի , չնայած այն տեղեկատվությանը, թե արդեն ձմռանը նրան ուզում են ձեռք բերել «Ֆլամենգոն» և «Լոս Անջելես Գալաքսին» :Լուրերը, հավանաբար, տարածվել են այն բանից հետո, երբ Ռոնալդինյոն հրաժարվել էր «Միլանի» հետ նոր պայմանագիր ստորագրելուց: «Ռոսոներիների» ղեկավարությունը բրազիլացի ֆուտբոլիստին պայմանագիր էր առաջարկել մինչև նրա կարիերայի ավարտը, սակայն նվազեցված աշխատավարձով, ինչն էլ չի բավարարել Ռոնալդինյոին: «Միլանը» մտադիր էր բրազիլացու աշխատավարձը կրճատել 2 անգամ`8միլիոնից կրճատել 4 միլիոն եվրո:Նշենք, որ եթե Ռոնալդինյոն մինչև տարեվերջ չերկարաձգի «Միլանի» հետ պայմանագրի ժամկետը, ապա գալիք ամառ կարող է ակումբից հեռանալ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:Ահա թե ինչ է ասել Ռոնալդինյոն այդ ամենի կապակցությամբ. «Իհարկե, հունվարին «Միլանից» չեմ հեռանա:Ես այստեղ երջանիկ եմ:Ակումբի նախագահն ինձ վստահում է:Մենք ուզում ենք զբաղվել իմ ապագայի հարցերով:Ուզում եմ վերադառնալ Բրազիլիայի հավաքական»,-սա մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերից:Ռոնալդինյոն նաև նշել է, որ ուրախ կլիներ, եթե «Միլան» Վերադառնար կական, որի իրավաունքները ներկա պահին պատկանում են Մադրիդի «Ռեալին».«Կական «Միլանում» պատմություն է գրել:Եթե նա վերադառնա, բոլորը միայն ուրախ կլինեն»:
|
Բաժին: Նորություններ |
Դիտել են: 724 |
Հեղինակը: CR9
| Ռեյտինգ: 5.0/1 |
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
Մեկնաբանությունների համար դուք պետք է գրանցվեք [ Գրանցվել | Մուտք ]
|
|
Մեր Հարցումը |
Ում կուզեյիք տեսնել Ռեալ Մադրիդի կազմում?
Всего ответов: 62
|
|