Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արեյն Ռոբենը Չեմպիոնների Լիգայի եզրափակիչից առաջ, որում իր թիմն ուժերը կչափի Միլանի «Ինտերի» հետ, համեմատել է Լուի վան Գալի ու Ժոզե Մոուրինյոյի մարզչական որակները. «Վան Գալն ունի ամենամեծ դերը մեր հաջողությունում: Նա աշխատանքի յուրօրինակ մեթոդներ է կիրառում, որոնց ֆուտբոլիստները պետք է հարմարվեն: Նա լի է դրական էներգիայով: Իհարկե, վան Գալն ուզում է թիմն էլ ավելի ուժեղացնել, նա շատ է ուշադրություն դարձնում թիմային գործողություններին, բայց միևնույն ժամանակ մազրիչը չի անտեսում ֆուտբոլիստների անհատական որակները: Լուին ցանկանում է, որպեսզի խաղացողներն աճեն, և հենց այդ պատճառով է «Բավարիայի» մոտ այդքան շատ բան ստացվում այս տարի: Մոուրինյոյի հետ չեմ հանդիպել մոտ երեք տարի: Իհարկե, նա հիանալի մազրիչ է: Ես շատ լավ ժամանակ եմ անցկացրել «Չելսիում» նրա գլխավորությամբ: Միասին մենք նվաճել ենք բոլոր տիտղոսներն Անգլիայում: Ինձ մոտ միայն դրական հիշողություններ են մնացել այդ ժամանակների մասին: Հաճելի կլինի կրկին նրան տեսնել: Մոուրինյոն ու վան Գալը փայլուն են նախապատրաստում իրենց թիմերին: Դրանից զատ` նրանք ուժեղ բնավորություն ունեն: Նրանք կարող են հաղթող-թիմ ստեղծել: Վան Գալն ավելի շատ է ուշադրություն դարձնում խաղային բաղկացուցչին, իսկ Մոուրինյոն շեշտը դնում է պաշտպանության կառուցման վրա: Նրանք աշխարհի լավագույն մարզիչներն են»,- ասել է Ռոբենը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին:
|