«Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը գնահատել է իր պատրաստվածությունը` «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ, ինչպես նաև նշել, որ այս մրցաշրջանը գերմանական թիմի համար գերազանց անցավ: «Ես շատ լավ մարզավիճակում եմ. պատրաստ եմ և ֆիզիկապես (փառք Աստծո, վերջերս վնասվածքներ չեմ ստանում), և հոգեպես: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղալու հնարավորությունը կյանքում հաճախ չի ընձեռնվում, հետևաբար, պետք է լիովին օդտագործել այդ շանսը: Իհարկե, հակառակորդ թիմը շատ ուժեղ է: «Ինտերը» արտակարգ կազմակերպված թիմ է, բայց մենք ունենք հաղթելու մեծ հնարավորություն, պարզապես անհրաժեշտ է ցուցադրել մեր լավագույն խաղը: Բայց եթե նույնիսկ մենք պարտվենք, միևնույնն է, մեզ մոտ սուպերմրցաշրջան է ստացվել», - ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Спорт день за днем»-ը:
|