Արիեն Ռոբբենը մեկ անգամ չէ, որ ապացուցում է «Ռեալի» նկատմամբ
իր ատելությունը:
Եվ ահա
հերթական անգամ նա խոսել է իր ներկայիս թիմակից Ռիբերիի մասին գերմանական RTL-ին տված հարցազրույցի ժամանակ և ասել է, որ Ռիբերին
տեղափոխվելու է «Բարսելոնա», այլ ոչ թե «Ռեալ». «Մադրիդի մթնոլորտը նրա
համար չէ: Նա չի տեղափոխվի «Ռեալ»: Ես վստահ եմ դրանում», - ասել է
Ռոբբենը:
Ամեն դեպքում, Մադրիդում այլ կարծիք ունեն այս հարցի կապակցությամբ
և համարյա ամեն օր կրկնում են, որ իրենք արդեն բանավոր համաձայնություն
ունեն Ռիբերիի հետ, չնայած նրան, որ մյունխենյան ակումբը փորձում է ամեն
կերպ հերքել այդ լուրերը: |