Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Սերխիո Բատիստան քննարկում է ազգային ընտրանու կազմում, Բոկա Խունիորսի հայտնի կիսապաշտպան Խուան Ռոման Ռիքելմեի մասնակցության հարցը՝ Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկությունում, որը կայանալու է այս ամռանը: «Կասկածի տակ չեմ դնում նրա ֆուտբոլային հատկանիշները: Ինձ միայն մտահոգում է նրա ֆիզիկական վիճակը: Գիտեմ, որ Ռիքելմեն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և քննարկում եմ հնարավորությունները, որպեսզի նրան հրավիրեմ Ամերիկայի գավաթին մասնակցելու համար»,- մեջբերում է Բատիստայի խոսքերը Radio Mitre-ն: Հիշեցնենք, որ Ռիքելմեն, վերջին անգամ, Արգենտինայի հավաքականում հանդես է եկել 2008 թ. Պեկինի Օլիմպիական խաղերին: Հավաքականի նախկին մարզիչ Դիեգո Մարադոնայի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, նա չմասնակցեց աշխարհի վերջին առաջնությանը:
|