«Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, որը ՀԱՀ աշխարհի առաջնության ժամանակ «Եռագույների» ճամբարում սկանդալի հեղինակներից մեկն էր, մեկնաբանել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկի առաջնությունից հետո «L'Express» ամսագրին տրված առաջին հարցազրույցը, իսկ ավելի ստույգ այն, որ մասնագետն իր նախկին սաներին անվանել է «հիմարների մի խումբ, որոնց վրա չի կարելի հույս դնել»։
Իր հերթին Ռիբերին քննադատել է նախկին մարզչին և նշել, որ ինքը ցանկանում է վերադառնալ հավաքական, որից նրան հեռացրել էին երեք հանդիպումով։
«Նույնիսկ չգիտեմ, թե ինչու էր նա որոշել ասել այդպիսի բան։ Կարծում եմ, որ նա պետք է ամաչի իր խոսքերի համար։ Աշխարհի առաջնությունը վաղուց անցել է, և ես չեմ ցանկանում այլևս լսել Դոմենեկի մասին։ Հիմա ես շատ եմ ցանկանում վերադառնալ Ֆրանսիայի հավաքական, ցանկանում եմ աշխատել թիմի նոր մարզչական կազմի և գլխավոր մարզչի հետ։ ՀԱՀ-ում Դոմենեկը մեզ հետ նույնիսկ չէր խոսում։ Եվ այն, ինչ ցանկանում էր ասել, պետք է մեզ ասեր, այլ ոչ թե հայտարարեր ԶԼՄ-ների միջոցով», - Ռիբերիի խոսքերն է մեջբերում 90football-ը։