Իսպանական հեղինակավոր Marca հանդեսը տեղեկացնում է, որ Խիխոնի "Սպորտինգի" գլխավոր մարզիչ Մանոլո Պրեսիադոն դեմ է արտահայտվել Մադրիդի "Ռեալի" հետ ապրիլի 3-ին կայանալիք հանդիպումը հետաձգելուն: Հիշեցնենք, որ "արքայական ակումբի" ղեկավարությունը խնդրել էր վերը նշված հանդիպումն ապրիլի 3-ից տեղափոխել ապրիլի 1, քանի որ հակառակ դեպքում Լոնդոնի "Տոտենհեմի" հետ կայանալիք Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղին նախապատրաստվելու համար մադիրդյան ակումբի տրամադրության տակ կլինի ընդամենը 48 ժամ:
Այդպիսով, "Ռեալ»-«Սպորտինգ" հանդիպումը "Սանտյագո Բեռնաբեու" մարզադաշտում կայանալու է նախատեսված ժամկետում:
|