«Շալկեի» հարձակվողը պատմեց, որ սկսել է գերմաներեն սովորել:33-ամյա ֆուտբոլիստը նաև հայտնեց, որ հույս ունի դառնալ Գերմանիայի չեմպիոն:«Արդեն մի քանի բառ կարող եմ ասել գերմաներեն. բարև ձեզ, բարի օր, առայժմ:Հիշում եմ մի քանի ֆուտբոլային դարձվածքներ. աջ, ձախ, գիծ, գնդակ:Սկսել եմ գերմաներենի դասեր ստանալ շաբաթը երկու անգամ:Ես լավ եմ ինձ զգում «Շալկեում»:Ես ցանկանում էի ինչ-որ նոր բան փորձել:Եվ եթե ոչ հիմա, ապա երբ:Աշխատում եմ անել ամեն ինչ, որպեսզի դառնամ Գերմանիայի չեմպիոն:Եթե մենք կարողանանք մեկ թիմ դառնալ, այդ նպատակը կիրագործվի»,- նշել է իսպանացին: