Իսպանացի հայտնի ֆուտբոլիստ Ռաուլը հայտարարել է, որ մտադիր չէ այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ Շալկեից, քանի որ այնտեղ իրեն երջանիկ է զգում: «Այս պահի դրությամբ, պայմանագրո համաձայն, ունեմ ևս մեկ տարի: Շալկեում ես երջանիկ եմ, ինչը նշանակում է, որ ոչ մի տեղ չեմ գնա մյուս մրցաշրջանից առաջ,- մեջբերում է Ռաուլի խոսքերը Goal.com-ը,- Այժմ եկել է ժամանակը, որպեսզի կենտրոնանանք Գերմանիայի գավաթի եզրափակիչի վրա, քանի որ ցանկալի է մրցաշրջանն ավարտել մաժորային նոտայի վրա»:
|