|
Գլխավոր » 2010 » Հունիս » 28 » Ռաուլ. « Ապագայիս վերաբերյալ կպատասխանեմ արձակուրդից հետո»
12:27 Ռաուլ. « Ապագայիս վերաբերյալ կպատասխանեմ արձակուրդից հետո» |
Ռեալի ավագ Ռաուլն ամբողջությամբ ապաքինվել է աջ ոտնաթաթի վնասվածքից, որը ստացել էր Իսպանիայի առաջնության խաղերից մեկի ժամանակ:Ֆուտբոլիստն «Արքայական ակումբի » մարզաբազայում արդեն գնդակով վարժություններ է արել և գոհ է մնացել ոտքի վիճակից:Ինչ վերաբերում է իր ապագային, ապա նա ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խնդրել է մտածելու համար ժամանակ տալ:Խաղացողը մտադիր է այդ հարցում կողմնորոշվել երեքշաբթյա արձակուրդի ընթացքում, որը անցկացնում է իր տանը, որը գտնվում է Բալեարյան կղզիներից մեկում:Հիշեցնենք, որ «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր հերթին ասել է. « Ռաուլը» « Ռեալի» խորհրդանիշն է, որն ակումբի համար շատ բան է արել:Այդ պատճառով ես պետք է հարգեմ նրա որոշումը և չեմ կարող նրա հետ վարվել այնպես, ինչպես ցանկացած ֆուտբոլիստի հետ:
|
Դիտել են: 734 |
Հեղինակը: CR9
| Ռեյտինգ: 5.0/1 |
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
Մեկնաբանությունների համար դուք պետք է գրանցվեք [ Գրանցվել | Մուտք ]
|
|
|