ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին խոստովանել է, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը միգուցե սխալ է թույլ տվել` վստահելով 2012թ. Եվրոպայի առաջնությունը Ուկրաինային (Լեհաստանի հետ): Այնուամենայնիվ, նա համոզմունք է հայտնել որ երկիրը կկարողանա ինչպես հարկն է լուծել իր առջև դրված խնդիրը: Պատասխանելով այն հարցին` մտահոգվելու է նա արդյոք մինչ "Եվրո-2012”-ի բացման հանդիպումը, Պլատինին կատակով պատասխանել է. "Ոչ, մտահոգվելու եմ ընդհուպ մինչև եզրափակիչ”: "Բայց ինչ կարող ենք մենք անել: Մենք ենք նրանց այդ իրավունքն ընձեռել, - Պլատինիի խոսքերն է մեջբերում gazeta.ru-ն, - միգուցե դա սխալ էր, բայց ոչինչ չես փոխի: Սա լուրջ մարտահրավեր էր, քանի որ Ուկրաինան Գերմանիան չէ, բացի դրանից, այժմ այդ երկիրը ճգնաժամ է ապրում”:
Միևնույն ժամանակ Պլատինին վստահեցրել է, որ Ուկրաինան լավ կնախապատրաստվի "Եվրո-2012”-ին: "Ամեն ինչ լավ կլինի, իսկ այն մարդիկ, որոնք կժամանեն Ուկրաինա, հիանալի ժամանակ կանցկացնեն: Եվ ի տարբերություն ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնության` այնտեղ կտիրի ջերմ և տոնական մթնոլորտ:
|