Լիսաբոնի "Սպորտինգ" ակումբի նախագահի թեկնածու Պեդրո Բալտազարը հանդիպել է Մադրիդի "Ռեալի" նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, "արքայական" ակումբի մի քանի ֆուտբոլիստների հնարավոր ձեռքբերման նպատակով: Պեդրո Բալտազարի հնարավոր ձեռքբերումների շարքում առաջնայինը "Ռեալի" կիսապաշտպան Պեդրո Լեոնն է: Ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության շուրջ ընթացող բանակցությունները կշարունակվեն այն դեպքում, եթե շաբաթ օրը կայանալիք "Սպորտինգի" նախագահի ընտրություններում հաղթի Պեդրո Բալտազարը:
Բացի Պեդրո Լեոնից, "Սպորտինգի" նախագահի թեկնածուին հետաքրքրում է նաեւ "Հերկուլեսի" կազմում վարձավճարով հանդես եկող սեւամորթ կիսապաշտպան Ռոյսթոն Դրենտեն, ով պատկանում է Մադրիդի "Ռեալին":
Ավելորդ չէ նշել, որ Պեդրո Բալտազարի մրցակիցներ Բրունու դե Կարվալյուն եւ Դիաշ Ֆերրեյրան, իրենց ընտրության դեպքում, խոստացել են թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեն Մարկո Վան Բաստենին եւ Ֆրանկ Ռայկարդին, համապատասխանաբար:
|