Հայտնի ֆուտբոլիստ, լեգենդ Զինեդին Զիդանը արգելել է իր որդուն խաղալ Ֆրանսիայի հավաքականում: "Ռեալ" Մադրիդի սանին` Էնզո Զիդանին հարց էր ուղղվել, թե որ հավաքականում նա կուզենար խաղալ: Տղան չէր պատասխանել, և ասել էր, որ նա կպատասխանի միայն հոր հետ խորհրդակցելուց հետո: Օրեր առաջ հայտնի դարձավ այն փաստը, որ մեծն "Զիզուն" արգելել է նրան, և պատասխանել, որ իր որդին կխաղա միայն Իսպանիայում: Հիշեցնենք, որ Իսպանիայի պատանեկան հավաքականը հրավիրել էր տաղանդավոր ֆուտբոլիստին պաշտոնական խաղերից մեկին, և դա զայրացրել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային: Ֆրանսիացիները դիմել էին Զիդանին, որպիսի նա վերջ դնի այս խոսակցությանը, և ի զարմանս նրանց, "Զիզուն" ընտրեց Իսպանիան: Ֆրանսիացիները այդ փաստը համարել էին ինչպես "Դավաճանություն": Էնցոյի մայրը իսպանուհի է, և տղան հանգիստ կարող է խաղալ Իսպանիայում: