Արսենալի կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրը գտնում է, որ իր թիմը, ՉԼ-ից դուրս մնալուց հետո, կենտրոնանալով երկրի առաջնության վրա, ունի հնարավորություններ, շրջանցելու Մանչեսթեր Յունայթեդին և դառնալու չեմպիոն: «Ֆուլհեմի հետ խաղում, Մանչեսթեր Յունայթեդը գնաց կազմի ռոտացիայի և հասավ հաջողության: Սակայն կարծում եմ, որ վերջնական հաշվարկով, շնորհիվ այն հանգամանքի, որ նրանք հանդես են գալիս ՉԼ-ում՝ մենք կարող ենք իրենց շրջանցել: Մենք խաղեր ենք անցկացնում մեկ շաբաթ ընդմիջումով, որը կարող է դեր ունենալ» «Մենք անցկացրել ենք նաև մեկ հանդիպում պակաս, ինչպես նաև դեռ Մանչեսթեր Յունայթեդին հյուընկալելու ենք «Emirates» մարզադաշտում: Եթե մեր թիմը կարողանա հաղթել այդ խաղերում, ապա ետ կմնանք ընդհամենը մեկ միավորով: Մենք վստահ ենք, որ նրանք կորցնելու են միավորներ և պատրաստ ենք օգտվել պահերից, երբ նրանք նահանջեն»,- մեջբերում է Ուիլշիրի խոսքերը Sky Sports-ը:
|