Թուրինի "Յուվենթուսի" դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հայտարարել է, որ չեմպիոնության համար մղվող պայքարում ինքը ֆավորիտ է համարում ոչ թե ներկայումս "Ա" Սերիան գլխավորող "Միլանին", այլ երկրորդ հորիզոնականում ընթացող "Ինտերին": - "Սկուդետտոյի համար մղվող պայքարում ես ֆավորիտ եմ համարում "Ինտերին", չնայած, որ ներկա պահին "Միլանն" ավելի ուժեղ թիմ է: Ինչ վերաբերում է "Յուվենթուսին", ապա ասեմ, որ մեզ չի բավականացնում բնավորությունն ու անհրաժեշտ ոգին: Սակայն չեմ կարծում, որ այդ խնդիրը կապված է Դել Ներիի հետ: Դել Ներին դրանում մեղավոր է վերջին հերթին, - փորձառու դարպասապահի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:
Հիշեցնենք, որ խաղացված 30 տուրերից հետո, Իտալիայի "Ա" Սեիրայում "Միլանն" "Ինտերին" գերազանցում է ընդամենը 2 միավորով:
|